National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2009
Հովիկ Աբրահամյան. «Ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ-ում կսկսի աշխատել ԵՄ խորհրդատուն»

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին եւ նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային:

Ողջունելով զրուցակիցներին` ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց ԵՄ խորհրդատվական խումբ ստեղծելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Կարեւորելով ԵՄ հետ համագործակցության զարգացումը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի գործունեությունը սկսելու հետ կապված աշխատանքային եւ կազմակերպչական հարցերը: Պարոն Լորենցո Օչոան ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեքի ջերմ ողջույնները: Զրուցակիցները նախանշեցին այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին եւ պայմանավորվեցին խթանել համատեղ աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am